Մեր մասին
Կոնյակը հավերժության խորհրդանիշն է և ավանդույթների կրողը: Գինեգործների նպատակը միշտ եղել է սերունդներին փոխանցել կոնյակի իրական արժեքը: Կոնյակի յուրաքանչյուր կաթիլ կլանում է Հայաստանում գինեգործության ողջ պատմությունն ու երկարամյա փորձը:
«Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը սկսել է խաղողի լայնածավալ մթերում գինու արտադրության համար: Մոտ ժամանակներս կիրականացվի գինու արտադրությունը, որն անկասկած մեծ ճանաչում կունենա ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև պատվով կներկայացնի հայկական արտադրությունը միջազգային շուկայում:
Կոնյակի արտադրություն
Քացախի արտադրություն
Օղու արտադրություն
Լաբորատորիա
Կոնյակի արտադրություն
Քացախի արտադրություն
Օղու արտադրություն
Լաբորատորիա
Պահպանելով կոնյակագործության լավագույն ավանդույթները՝ «Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը Ձեզ է ներկայացնում իր կոնյակների տեսականին: Բազմիցս մասնակցելով հայկական և միջազգային էքսպոների և ցուցահանդես վաճառքների՝ Մրգանուշը պատվով է ներկայացրել իր արտադրանքը:
Մրգանուշ կոնյակների հնեցումը կատարվում է նոր տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով՝ կիրառելով հնագույն մեթոդներ:
Քացախը մարդուն հայտնի հնագույն մթերքներից մեկն է, թերևս, բացի գինուց և որոշ կաթնամթերքից: Քացախ կարելի է պատրաստել ցանկացած մրգից՝ խնձոր, խաղող կամ շաքար պարունակող այլ միրգ: Ամենատարածված տեսակներից են խնձորի և խաղողի քացախը, որոնք լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ:
«Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը հայկական շուկային է ներկայացնում միայն բնական և բարձրորակ հումքից պատրաստված քացախ: Մրգանուշի ապրանքատեսականին ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև ԱՊՀ երկրներում:
Բյուրեղյա մաքրության Մրգանուշ օղին պատրաստված է լավագույն ավանդույթներով՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և բնական բաղադրիչներ: Abri մրգային օղիները պատրաստված են Արարատյան դաշտի քաղցրահամ մրգերից, որոնք իրենց մեջկլանել են արևի ջերմությունըև լեռնային մաքրամաքուր օդը:
Մրգանուշ կոնյակի և գինու գործարանին կից գործում է լաբորատորիա, որտեղ գինեգործները համտեսում են ստացված խմիչքները և տալիս որակական բնութագիր:
Քացախ
Կոնյակի կուպաժ
Կոնյակը հնեցված կոնյակի սպիրտների խառնուրդ է:
Կոնյակի գույնը պետք է լինի բաց ոսկեգույնից մուգ ոսկեգույն և մուգ սաթի գույն:
Կոնյակի արտադրությունը, մասնավորապես կոնյակի հնեցումը, համարվում է գինեգործութամ ամենաբարդ և թանկաժեք ուղղությունը: Կոնյակը հնեցվում է կաղնու տակառներում:
Հնեցման ընթացքում սպիրտի մեջ է անցնում կաղնում բույրը: Սպիրտի խտությունը և համային գամման կախված է նրանից, թե քանի անգամ են սպիրտը նոր տակառներից լցրել ավելի հին տակառների մեջ:
Արդյունքում ստացվում է անկրկնելի բույրերի փունջ:
Նորություններ
23.03.2021
23.03.2021
08.03.2021