Մեր մասին

Մեր մասին

Հինավուրց ասացվածքը հիշեցնում է՝ «Խաղողի վազը ասում է՝ բռնեք իմ ձեռքից, և ես կբարձրանամ մինչև Արևը»․․․ Հետո լեգենդի շարունակությամբ խաղողի երկնասլաց վազը Արևի շողերն է ցած բերում, համբուրում Հայոց սրբազան հողը, զորացնում մեր լեռնաշխարհի անմահական ջրով ու այգեպանի արդար հոգնությամբ․․․ Եվ այդ ամենը հավաքվում է մարգարտանման արևաբույր հատիկների մեջ, հետո դեղնավարս ուշ աշնան զովությունից ողկույզը քաղցրանում է, խենթանում սիրահարի պես․․․ Հետո կենսատու խաղողահյութը հանգստանում է կաղնե տակառներում և դառնում հողի, ջրի, Արևի ու շինականի սիրո սիմֆոնիա․․․ Այդ ոգեղեն էներգիան ու հոգեզմայլ մեղեդիներն են ննջում Արարատի մարզի Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի «Մրգանուշ», «Երևանյան գիշերներ» և մյուս կոնյակներում, որոնք կնունքի ու ծնունդի, հարսանյաց սուրբ պսակի և հազար տեսակ ուրախ սեղանների անփոխարինելի զարդ են դառնում․․․ Մրգանուշի կոնյակները վաղուց հիացնում են նաև աշխարհի շատ երկրների նրբաճաշակ ու բծախնդիր վայելողներին, անգամ մեկ ումպով պատմում հայկական հրաշքի մասին․․․ «Մրգանուշ» բրենդը հայկական կոնյակի բարի ավանդույթներն է շարունակում, արժանապատվորեն պահում հայկականի վարկանիշը․․․ Մրգանուշի կոնյակը սահմաններ չի ճանաչում, բայց ճանաչում է ճշմարիտ վայելողին, հոգու տարերք ու զգացմունքների հրաբուխ ունեցողներին, ովքեր մեկ ումպով զգում են վայելքի երանությունը․․․ Խոսքերն անզոր են, դա փորձելու բան է․․․ Պատվարժան կոնյակ սիրողներ, երկար մի որոնեք այս ամենը, ընդամենը մեկ գավաթ վայելեք Մրգանուշի գինու-կոնյակի գործարանի հրաշքը և դուք ակամա մշտապես կշարունակեք այդ բարեկամությունը․․․ Սիրելի բարեկամներ, մի մոռացե՛ք, կոնյակը ընդամենը խմիչք չէ, այլ զորավոր զգացողություն, որ կյանքը առավել պայծառ է դարձնում, մոռացնում հոգսերի բեռը․․․ Եվ հիշե՛ք՝ մեկ գավաթ կոնյակը նաև բժիշկ է, հատկապես սրտի նոպաների ու տագնապների դարմանողը։ Հայկական կոնյակի վայելքն ու երանությունն ուրիշ են, համոզվեք Մրգանուշի կոնյակով, համը ձեր բերանում կմնա։ Մրգանուշը բարեմաղթում է՝ խմողաց անու՜շ․․․

«Մրգանուշ» Գինու-Կոնյակի  գործարանը սկսել է խաղողի լայնածավալ մթերում գինու արտադրության համար: Մոտ ժամանակներս կիրականացվի գինու արտադրությունը, որն անկասկած մեծ ճանաչում կունենա ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև պատվով կներկայացնի հայկական արտադրությունը միջազգային շուկայում: