Մրգային օղի

Օղի East 45%

Մրգանուշ

Հայկական կոնյակի համի գաղտնիքը

Մեր մասին

Կոնյակը հավերժության խորհրդանիշն է և ավանդույթների կրողը: Գինեգործների նպատակը միշտ եղել է սերունդներին փոխանցել կոնյակի իրական արժեքը: Կոնյակի յուրաքանչյուր կաթիլ կլանում է Հայաստանում գինեգործության ողջ պատմությունն ու երկարամյա փորձը: 
«Մրգանուշ» Գինու-Կոնյակի  գործարանը սկսել է խաղողի լայնածավալ մթերում գինու արտադրության համար: Մոտ ժամանակներս կիրականացվի գինու արտադրությունը, որն անկասկած մեծ ճանաչում կունենա ոչ միայն հայկական շուկայում, այլ նաև պատվով կներկայացնի հայկական արտադրությունը միջազգային շուկայում:

Կոնյակի արտադրություն

Քացախի արտադրություն

Օղու արտադրություն

Լաբորատորիա

Կոնյակի արտադրություն

Քացախի արտադրություն

Օղու արտադրություն

Լաբորատորիա

Պահպանելով կոնյակագործության լավագույն ավանդույթները՝  «Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը Ձեզ է ներկայացնում իր կոնյակների տեսականին: Բազմիցս մասնակցելով հայկական և միջազգային էքսպոների և ցուցահանդես վաճառքների՝ Մրգանուշը պատվով է ներկայացրել իր արտադրանքը: 
Մրգանուշ կոնյակների հնեցումը կատարվում է նոր տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով՝ կիրառելով հնագույն մեթոդներ:

Քացախը մարդուն հայտնի հնագույն մթերքներից մեկն է, թերևս, բացի գինուց և որոշ կաթնամթերքից: Քացախ կարելի է պատրաստել ցանկացած մրգից՝ խնձոր, խաղող կամ շաքար պարունակող այլ միրգ: Ամենատարածված տեսակներից են խնձորի և խաղողի քացախը, որոնք լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ:
«Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը հայկական շուկային է ներկայացնում միայն բնական և բարձրորակ հումքից պատրաստված քացախ: Մրգանուշի ապրանքատեսականին ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև ԱՊՀ երկրներում: 

Բյուրեղյա մաքրության Մրգանուշ օղին պատրաստված է լավագույն ավանդույթներով՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ և բնական բաղադրիչներ: Abri մրգային օղիները պատրաստված են Արարատյան դաշտի քաղցրահամ մրգերից, որոնք իրենց մեջկլանել են արևի ջերմությունըև լեռնային մաքրամաքուր օդը:

Մրգանուշ կոնյակի և գինու գործարանին կից գործում է լաբորատորիա, որտեղ գինեգործները համտեսում են ստացված խմիչքները և տալիս որակական բնութագիր: 

Քացախ

Կոնյակ

Օղի

Կոնյակի կուպաժ

Կոնյակը հնեցված կոնյակի սպիրտների խառնուրդ է:  
Կոնյակի գույնը պետք է լինի բաց ոսկեգույնից մուգ ոսկեգույն և մուգ սաթի գույն: 
Կոնյակի արտադրությունը, մասնավորապես կոնյակի հնեցումը,  համարվում է գինեգործութամ ամենաբարդ և թանկաժեք ուղղությունը: Կոնյակը հնեցվում է կաղնու տակառներում:
Հնեցման ընթացքում սպիրտի մեջ է անցնում կաղնում բույրը: Սպիրտի խտությունը և համային գամման կախված է նրանից, թե քանի անգամ են սպիրտը նոր տակառներից լցրել ավելի հին տակառների մեջ:
Արդյունքում ստացվում է անկրկնելի բույրերի փունջ:

Նորություններ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

23.03.2021

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։
ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

23.03.2021

Խաղողի և գինու հայրենիքն ավանդաբար համարվում է Հայկական լեռնաշխարհը, որտեղ և ձևավորվեց համապատասխան հոգևոր դաշտ և մշակույթ:
ARMEXPO 2013 ARMEXPO 2013

08.03.2021

<<Մրգանուշ>>- ի մասնակցությունը ARMEXPO 2013 -ին, որտեղ մեր ընկերությունը ներկայացրեց արտադրանքը՝ հայկական քացախ և կոնյակ։