![Քացախ Քացախ](/media/mrganush_site/pages/covers/%D0%91%D0%B5%D0%B7-%D0%B8%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8-1.jpg)
Քացախի արտադրանք
Քացախը մարդուն հայտնի հնագույն մթերքներից մեկն է, թերևս, բացի գինուց և որոշ կաթնամթերքից: Քացախ կարելի է պատրաստել ցանկացած մրգից՝ խնձոր, խաղող կամ շաքար պարունակող այլ միրգ: Ամենատարածված տեսակներից են խնձորի և խաղողի քացախը, որոնք լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ:
«Մրգանուշ» Գինու-Կոնյակի գործարանը հայկական շուկային է ներկայացնում միայն բնական և բարձրորակ հումքից պատրաստված քացախ: Մրգանուշի ապրանքատեսականին ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև ԱՊՀ երկրներում: